ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»

«Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»
17.06.2013 | 11:43

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է ինքնատիրապետումը: Հանդես գալով Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում կազմակերպված հանրահավաքում` նա մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին վերջին տասնօրյակի իրադարձությունների մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Իր 300000 կողմնակիցներին առաջ հանդես գալով` վարչապետը հայտարարել է, որ նրանք, ովքեր խոսում են Թուրքիայում «արաբական գարնան» մասին, չգիտեն, որ թուրքական գարունը եկել է 2002 թ. նոյեմբերի 3-ին (այդ օրը իշխանության է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը): «Հունաստանում եղել են բախումներ, շատ ավերածություններ, զոհեր են եղել, վնասը միլիոնավոր եվրոներ է կազմել: Ինչպե՞ս է Եվրոպան արձագանքել: Եվրախորհրդարանը և եվրոպական լրատվամիջոցները չեն տեսնում Սիրիայում հոսող արյունը, չեն տեսնում պաղեստինյան ժողովրդի տառապանքները»,-բողոքել է վարչապետը և հայտարարել. «Եվրախորհրդարանը որոշում է ընդունում Թուրքիայի վերաբերյալ: Եվրախորհրդարան, տեղդ իմացիր: Մենք չենք ընդունում այդ որոշումները»:

Զայրացած ու զարմացած վարչապետը իր կողմնակիցներին պատմել է, որ անձամբ հանդիպել է ցուցարարների պատվիրակների հետ և քննարկել ստեղծված իրավիճակը: «Ինձ անվանում են դեսպոտ ու դիկտատոր: Բայց եթե դու գալիս ես վարչապետի դուռը, եթե նա ընդունում է այդ բնապահպաններին, որ գրավել են պուրակը, մի՞թե դա ժողովրդավարություն չէ: Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»,-համեստորեն ասել է Էրդողանը և տարակուսել, թե ինչու իր հետ հանդիպումից հետո այդ մարդիկ դուրս են գալիս փողոց և ասում միանգամայն հակառակը:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ